Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եթե կորոնավիրուսով հիվանդին սպանում են կամ թունավորում, այս դեպքո՞ւմ էլ դին չեն հերձելու. պաշտոնյայի պարզաբանումը

Մարտ 30,2020 15:04

«Ենթադրենք, մեկը վաղուց ցանկանում էր սպանել մյուսին, որը, պարզվում է, հիվանդ է կորոնավիրուսով: Չարագործը կարող է նրան թունավորել մի թույնով, որն արտաքին նշաններ չունի: Ստացվում է, որ մենք չենք նպաստում հանցագործության բացահայտմանը»,-ԱԺ նիստում այսօր առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին ասաց խորհրդարանի նախագահ Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում էր կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց դիահերձումը բացառող օրինագիծը:

Անահիտ Ավանեսյանն արձագանքեց, որ նշած դեպքի պարագայում դատաբժշկական փորձաքննություն է ցուցված, հետեւաբար՝ հերձում իրականացվելու է: Փոխնախարարի խոսքով՝ դիահերձում արվում է, երբ.

-մահացածի անձը հայտնի չէ,

-ախտորոշումը հայտնի չէ,

-բժշկական անձնակազմի դեմ բողոք կա,

-տեղի է ունեցել սպանություն, ինքնասպանություն,

-առկա է բռնի մահվան կասկած:

Այս բոլոր դեպքերը, ըստ Անահիտ Ավանեսյանի, դատաբժշկական փորձաքննության հիմք են, ուստի հերձում իրականացվելու է. «Եթե թունավորման ախտանշաններ կամ բռնի գործողության նշաններ լինեն, կլինի դատաբժշկական փորձաքննություն: Իսկ եթե նման կասկածներ չկան, հերձում չի արվում»:

«Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձի հուղարկավորության ժամանակ վարակի տարածման ռիսկ կա՞: Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ իրավիճակը ենթադրում է հատուկ պաշտպանիչ պարկերի օգտագործում, դիակի հատուկ մշակում եւ դագաղի զմռսում. «Մահացածի դին հարազատներին հանձնվում է զմռսված դագաղով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031