ՀՀ Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՀՀ Երկրորդ Նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել՝ սփյուռքահայ նշանավոր քաղաքական և պետական գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը մահացել էր 75 տարեկանում՝ մարտի 29-ին՝ կորոնավիրուս վարակից»։