Մարտի 31-ին սպասվող Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ ԱԺ-ի պատգամավորական խմբի անդամները ռապիդ-թեստեր են հանձնել (արագ ախտորոշում): Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ռապիդ-թեստերը երկու պատգամավորի մոտ դրական են եղել, նրանք անցել են կրկնակի թեստավորում՝ նորմալ թեստերով: Հայտարարեմ, որ գիշերն ինձ առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ կրկնակի թեստավորման արդյունքները բացասական են: Որեւէ պատգամավորի մոտ կորոնավիրուս չի հաստատվել, իսկ կասկածը հերքվել է»,-տեղեկացրեց Արարատ Միրզոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ