Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հեռախոսիս հաղորդագրություն է եկել՝ «եւս մի քանի օր, ու ես խանութից գողություն եմ անելու». Զոհրաբյան

Մարտ 30,2020 14:25

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում էր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ քաղաքացիների հեռախոսազանգերն ու գտնվելու վայրի մասին տվյալները մեկ առցանց հարթակում ամբողջացնելուն վերաբերող օրենսդրական փաթեթը:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրենսդրական փաթեթի զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասաց. «Հետ տարեք այս նախագիծը: Շնորհակալ եմ մեծամասնության պատգամավորներից, որ փաստեցին՝ սա հետընթաց է ժողովրդավարությունից: Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու»:

Պատգամավորը կոչ հղեց. «Այն հսկա ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, օգտագործեք ՀՀ բոլոր մուտքերում թեստեր դնելու, օրավարձով աշխատողների բեռը թեթեւացնելու համար: Այսօր իմ հեռախոսին հաղորդագրություն է եկել՝ «եւս մի քանի օր, ու ես խանութից գողություն եմ անելու»: Նայում ես՝ տղամարդ է… զարհուրելի է, այսպիսի խնդիրները լուծեք»:

Ինչ վերաբերում է նախարարի նկատառմանը, որ GPS-ի միջոցով քաղաքացու գտնվելու վայրը որոշելն անհրաժեշտ է, որպեսզի վարակի տարածման ռիսկը կանխվի, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Ամենամեծ ռիսկն այսօր այստեղ է՝ 132 պատգամավոր ժամերով փակված են մի տեղում: Իրական քայլերի մասին մտածեք: Դուք ուղղակի հսկայական ռեսուրս եք ծախսելու: Այս նախագիծն առավել մեծ խուճապ է առաջացնելու: Չի կարելի կարեւոր խնդիրները թողած՝ թիթեռ նկարել: ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031