Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը բարդացումներ է առաջացնում ոչ միայն տարեցների, այլ նաև երիտասարդների մոտ: Այս մասին հաղորդում է Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, որի տվյալներով՝ Մոսկվայում վարակակիրների մոտ 40%-ը, որոնց միացված է թոքերի արհեստական օդափոխման սարք, 40 տարեկանից երիտասարդ է:
Տեղեկության համաձայն՝ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված է 1014 մարդ: Հիվանդների 46%-ը 35-ից 64 տարեկան են, 33,5%-ը՝ 18-34 տարեկան, իսկ 5%-ը՝ 65 տարեկանից մեծ: Կորոնավիրուսով վարակվածների 5,5%-ը երեխաներ են, որոնք մոտ ախտանիշները թեթև են կամ առհասարակ բացակայում են:
Վիճակագրությունը հաստատում է, որ կորոնավիրուսով կարող է հիվանդանալ ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, և անհնար է կանխատեսել՝ ինչպես կընթանա հիվանդությունը, ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ