Ինչպես արդեն հաղորդել ենք, Իտալիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի Ղևոնդ Մուրադյանը: Նա Իտալիայում աշխատում էր որպես բժիշկ: Մուրադյանը ծնվել և կրթություն էր ստացել Սիրիայի Ղամիշլի քաղաքում:
«Ղևոնդ Մուրադյանը կորոնավիրուսով վարակվել էր որպես բժիշկ իր պարտականությունները կատարելիս… Նա հոմեոպաթիայի, ասեղնաբուժության և հիդրոթերապիայի փորձառու մասնագետ էր: Շատ սիրված և հարգված անձնավորություն էր համայնքում և հիվանդների կողմից՝ մարդկային բարձր արժեքների և պրոֆեսիոնալիզմի համար: Որպես ընտանիք՝ մենք կորցրեցինք մեր ողնաշարը…»,-գրել է Facebook-ում Ղևոնդ Մուրադյանի հարազատներից Սարգիս Քերքեզյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ