Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլիներ, եթե մեկշաբաթյա խստացումները չարվեին. «Ծանր դեպքերով հոսպիտալացվածների թիվը կհատեր 8000-ը»

Մարտ 30,2020 12:54

«Եթե միջամտություններ չլինեին, ապա մեկ վարակակիրը կարող էր վարակել 2-6 անձի: Այս գործակցի դեպքում պոտենցիալ վարակակիրների թիվը բարձրակետին է հասնում առաջին դեպքի արձանագրումից մոտ 70-80 օր անց, երբ միաժամանակյա վարակվածների թիվը հասնում է բնակչության 89%-ին»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպիսի իրավիճակ կլիներ, եթե մեկշաբաթյա սահմանափակումները՝ աշխատանքի չգնալ, որոշ տեսակների տնտեսական գործունեություն չծավալել, տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, չկիրառվեին:

«Իսկ ծանր դեպքերով հոսպիտալացումների թիվը կհատեր 8000-ի սահմանը: Իրականացված միջոցառումների արդյունքում վարակման գործակիցը հասել է մոտ 1,5 տոկոսի: Վերջնական թվին տիրապետում է պարետատունը»,-հավելեց Ռուստամ Բադասյանը:

Նա չպատասխանեց հարցին, թե արտակարգ դրությամբ սահմանված վերջին մեկշաբաթյա սահմանափակումները վաղը երկարաձգվելո՞ւ են, թե ոչ. «Պարետատունը կորոշի»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մինչեւ ապրիլի 14-ը ՀՀ-ում հաստատված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031