Այն մարզիկները, որոնք 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր արդեն ձեռք են բերել, Խաղերը հետաձգելու պատճառով նոր որակավորում չպետք է անցնեն:
«Հասկանալի է, որ այդ մարզիկները կպահպանեն Խաղերին մասնակցելու իրենց լիցենզիան նաեւ այն պատճառով, որ մարզական քառամյա շրջափուլի խոշորագույն իրադարձությունը, չնայած մեկ տարով հետաձգելու որոշմանը, պահպանում է անունը՝ «Տոկիո-2020»:
Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ