Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հետ է խոսել քաղաքացին, որտե՞ղ է գտնվել. այս եւ բժշկական տեղեկությունները կհավաքվեն 1 առցանց հարթակում

Մարտ 30,2020 11:34

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է կառավարության հեղինակած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների եւ թվային տեխնոլոգիաների միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Ինչպես հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման տեմպերը՝անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ կանխարգելման միջոցառումներ իրականացնելու. «Ստեղծվել է խումբ, որը ներառում է հայ եւ օտարերկրացի մասնագետների, փորձագետների, որոնք մշակել են պանդեմիայի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները, ուսումնասիրել են այլ երկրների առաջավոր փորձն այս ոլորտում»:

Ըստ նախարարի՝ ձեռնարկված միջոցները՝ միջամտությունն անձնական եւ ընտանեկան տվյալներին, վերաբերում են միայն համաճարակով պայմանավորված արտակարգ դրությանը. «Ինչի՞ մասին է խոսքը. հանրային էլեկտրոնային ծառայություններ ստացող հաճախորդների վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները: Խոսքը հաճախորդի տեղորոշման մասին է՝ հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալները: Նույն համակարգում ամփոփվելու են նաեւ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ, անձանց վարակումը ստուգելու տվյալները: Մեկ միասնական հարթակում այս բոլոր տեղեկությունները հավաքագրելու անհրաժեշտությունն այն է, որ բոլոր տեղեկությունները, այդ թվում՝ չվարակվածների, հավաքվում են առցանց տարբերակով, որպեսզի անձի մոտ վարակի առկայության հաստատման դեպքում օպերատիվ կերպով կանխորոշվի կոնտակտավորների շրջանակը: Շեշտեմ, որ հեռախոսազանգերի եւ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու: Այս փաթեթով չնախատեսված դեպքերի ժամանակ, օրինակ՝ բժշկական գաղտնիք հրապարակելու դեպքում, արարքը պատժելի է քրեորեն»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031