Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչո՞ւ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում»

Մարտ 30,2020 11:28

«Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու՝ գործադիրի ներկայացրած նախագծին՝ գրում է. 

«Ի՞նչ են ուզում անել։ Ուզում են՝

(1) պարտավորեցնել հեռահաղորդակցության օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեզ բոլորիս վերաբերող անձնական տվյալներ՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը և հաղորդակիցների շրջանակը պարզելուն։

(2) պարտավորեցնել ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ունենալ ինչ-որ սարքեր կամ ինչ-որ ծրագիր՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը, առողջության վիճակը /՞/ պարզելուն։ Ընդ որում` այս պարտականության խախտումը հավասարազոր է ինքնամեկուսացման պահանջը խախտելուն՝ 100-250 հզր դրամ տուգանքով։

Նախնական հարցեր.

ա) է, եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչո՞ւ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում։

բ) ամրագրված չէ տվյալների տրամադրման ստարտային կետ. օրինակ կարո՞ղ են պահանջել իմ գտնվելու վայրը փետրվարի 29-ին։

գ) մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում, քանի դեռ որոշակիացված չէ այն անձանց շրջանակը, ում վերաբերում է (օրինակ՝ վարակակիրներ), սահմանված չէ այն կիրառելու եղանակը (անհատական վարչական ակտ) և ամրագրված չէ բողոքարկման հնարավորություն (վարչական և դատական)։

դ) այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել, քրդատ օրենսգրքում ներառել տնային կալանքի խափանման միջոց (կիրառելի դեռևս միայն արտակարգ դրության ժամանակ) և վարույթն իրականացնող մարմիններին պարտավորեցնել քննարկել այդ խափանման միջոցի կիրառելիությունը արդեն կալանավորված, ինչպես նաև կալանքի միջնորդությամբ դատարան բերված անձանց նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031