Անգլիայի պրեմիեր լիգայի ամենահայտնի մրցավարներից մեկը՝ 41-ամյա Էնթոնի Թեյլորը, արձագանքել է 250 հազար կամավորներ հավաքագրելու կառավարության կոչին եւ դարձել է նրանցից մեկը:
«Քանի որ քույրս ամբողջովին ներգրավված է այդ վտանգի դեմ պայքարում, սա նվազագույնն է, որ կարող եմ անել: Ես հասկանում եմ, թե նա ինչի հետ գործ ունի եւ ինչպես է զգում աշխատանքից հետո: Հիմնական ուշադրությունը դարձվում է հիվանդանոցներից դեղեր եւ սարքավորումներ տեղափոխելուն կամ ռիսկի գոտում հայտնված մարդկանց սննդամթերք մատակարարելուն: Շատ մարդիկ օգնության կարիք ունեն»,-հայտարարել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ