Ռուսլան Իսրայելյանը Արցախի նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ հարց ուղղեց Աշոտ Ղուլյանին: Ասաց, որ նա հանդիսանում է մի կուսակցության նախագահ, որի կառավարման տարիներին մենաշնորհային դիրքով սեփականաշնորհվել է երկրի կարեւորագույն ստրատեգիական օբյեկտը՝ կապը, երկիր է մուտք գործել ընկերություն, որը երկար տարիներ Արցախի ընդերքի հարստությունը դուրս է հանում, ի՞նչ միջոցներ է ձեռնարկել՝ Ղուլյանը լինելով բարձրաստիճան պաշտոնյա: Մի հարց էլ Իսրայելյանն ուղղեց ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ:
Աշոտ Ղուլյանն ասաց, որ մասնավորեցման գործընթացները իր ԱԺ նախագահ դառնալուց առաջ են եղել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում տնտեսության զարգացման համար, եւ ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, դրա մասին կարող են տարբեր կարծքներ լինել: Հայկ Խանումյանի հետ կապված էլ նշեց, որ այդ քննարկումներին միասին են մասնակցել. «Եթե ինչ-որ բան չի հաջողվել, դա չի նշանակում, որ ոչ մի բան չենք արել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ