Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանն ու Արայիկ Հարությունյանը գնահատեցին ՀՅԴ-ին. «Ցանկացած ընտրված ղեկավար սիրով է համագործակցելու»

Մարտ 29,2020 23:58

Արցախի նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ  Դավիթ Իշխանյանը հարց ուղղեց Վիտալի Բալասանյանին: Ասաց, որ Բալասանյանը լավ ծանոթ է  երկրի անվտանգային համակարգին եւ ինքը գնահատում է նրա անցած ճանապարհը, ապա հարցրեց, թե ինչ կարծիքի է Դաշնակցության մասին, ի՞նչ դեր կարող է ունենալ այդ կուսակցությունը Արցախի անվտանգային համակարգն ուժեղացնելու, կայունությունն ապահովելու, Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ապահովելու առումով:

Վիտալի Բալասանյան ասաց, որ դեռեւս իննսունականների սկզբից, առաջին զենք զինամթերքը ստացել են Լիբանանից Դաշնակցության միջոցով. «Մենք բավական երկար ճանապարհ ենք անցել Դաշնակցության հետ: Պաշտպանության բանակի կազմավորումը, 1991-94 թվականից մինչեւ 2005թ, 2005թ մենք միասին մասնակցել ենք Ազգային ժողովի ընտրություններին, նույնը 2010թ, եղել ենք մեկ խմբակցության  պատգամավորներ:

Այսօր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Հայաստանի Հանրապետությունում որպես քաղաքական ուժ, թիմ ներկայացված չէ Կառավարությունում եւ Ազգային ժողովում, մինչդեռ Դաշնակցությունը առ այսօր Սփյուռք, Հայաստան, Արցախ մեր կապն է, այսօր էլ ավելի քան կարեւոր է, որպեսզի Դաշնակցությունը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրություններում ունենա իր տեղը, դերը եւ նշանակությունը, ինքը ազգային կուսակցությունը, համոզված եմ, որ ձեր մեծ լուման կներդնեք մեր երկրի անվտանգության եւ պետականության ամրապնդման գործում»:

Իշխանյանը Արայիկ Հարությունյանին ասաց, որ լինելով պետնախարար,նա եւս լավ ծանոթ է Սփյուռքի ներուժին, Դաշնակցության հրավերներով հաճախ եղել են արտասահմանում: Խնդրեց, որ  Արայիկ Հարությունյանն էլ կարծիք հայտնի Դաշնակցության մասին:

«Մի շարք հանդիպումներ ունեցել եմ, ընդհուպ մասնակցել Դաշնակցության մեծ խորհրդաժողովներին, իմ հնարավորությունը միշտ օգտագործել եմ շնորհակալությունս հայտնելու սկսած ութսունութին զենքի մատակարարումից: Ընդհանուր առմամբ Դաշնակցության դերը հայապահպանման գործում վերջին գոնե հարյուր քսան տարիների ընթացքում գնահատելի է:

Լինելով Սփյուռքում՝ ոչ միայն տեսել եմ Դաշնակցության կատարած աշխատանքը այլեւ գոհունակություն հայտնել, թե ինչքան հայրենասեր եւ սարգացած սերունդ են դաստիարակում»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով, ինչպիսին էլ լինի քաղաքական դասավորվածությունը, Դաշնակցության դերը մեծ է լինելու: «Ցանկացած ընտրված ղեկավար սիրով է համագործակցելու Դաշնակցության հետ»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031