Հռոմի Ֆրանցիսկոս պապը համարվում է ամենահասարակ և համեստ պապը բոլոր ժամանակներում։ Նա Հռոմի 266-րդ պապն է։ Միշտ և ամենուր հրաժարվել է թանկարժեք մեքենաներից՝ նախընտրելով այնպիսինները, որոնք հաճախ օգտագործվում են հասարակ մարդկանց կողմից։ Պապը հաճախ երթևեկում է նաև հասարակական տրանսպորտով։ Ունի մի քանի ոչ թանկարժեք մեքենաներ, որոնցից ամենահայտնին Popemobile-ն է։ Այն վարում են տոների կամ միջոցառումների ժամանակ, իսկ առօրյայում նա հենց ինքն է վարում իր Renault մակնիշի մեքենան։ Նա հրաժարվել է բնակվել Վատիկանի առաքելական պալատում, փոխարենը նախընտրել մի հասարակ հյուրատուն։ Հագուստի մեջ ևս զուսպ է և համեստ։
Երբեք չի կրել մոցցետա, այլ նախընտրել է հասարակ հոգևորականի հագուստ, ինչպես նաև ոսկե մատանու փոխարեն կրում է արծաթե մատանի և նույն լանջախաչը, որը կրում էր կարդինալ եղած ժամանակ։
Ֆրանցիսկոս պապը ունի նաև իրեն բնորոշ ժեստեր։
Կարդացեք նաև
- «Եղջյուր». այսօր այս ժեստը կիրառվում է առօրյա կյանքի տարբեր համատեքստերում, իրենից ներկայացնում է ճկույթի և ցուցամատի դեպի առաջ մեկնած և միջնամատի և մատնեմատի ափին սեղմած դիրք: Իր ձևով ժեստը հիշեցնում է եղջերավոր կենդանու գլուխ: Այն հին հույն և հռոմեացի խոսնակների դասական ժեստն է, որը նկարագրված է դեռևս հնագույն հռետորական արվեստի դասագրքերից մեկում` Ֆաբիո Մարկ Կվինտիլիանի «Հռետորի դաստիարակում» գրքում: Ցուցամատի և ճկույթի ժեստը համարվում է կախարդական, քանի որ այն պաշտպանում է չարից: Օգտագործվում է Եվրոպայում, Ասիայում: Իտալերեն թարգմանությամբ ժեստը նշանակում է եղջյուր (corno): Քրիստոնեական մշակույթում այն օգտագործվում է լավ լուր հաղորդելու, ավետելու ժամանակ: Տվյալ ժեստը քրիստոնեությանն անցել է հին հելլենիստական մշակույթից:
- Ցուցամատի և բութի միասին օգտագործումը շատ տարածված է այսօր: Այն օգտագործվում է ինչպես առաջնորդների, այնպես էլ հասարակ մարդկանց շրջանում: Ժեստը հաճախ նկատելի է Պապի մոտ: Այն օգտագործում են, երբ ցանկանում են ինչ-որ բանի վրա սրել ուշադրությունը: Ժեստը հաճախ լրացնում է խոսքը: Նա, ով օգտագործում է այս ժեստը, ցանկանում է, որ ունկնդիրները հասկանան ասվածի ողջ էությունը:
- Ոչ շատ օգտագործվող, բայց հայտնի է նաև այս ժեստը: Համացանցում շատ ջերմ մի նկար էր հրապարակվել, որտեղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Ուկրաինայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Սվյատոսլավ Շեվչուկը երկու ձեռքով ամուր բռնել են միմյանց: Հարկ է նշել, որ այս ժեստը համարվում է հարգանքի և ուշադրության ունիկալ նշան, որը Հռոմի պապերը շատ հազվադեպ են շնորհել իրենց կաթոլիկ ենթականերին: Այս ուղերձում պապը Շևչուկին կոչում է թանկագին եղբայր, այսինքն՝ ըստ կանոնադրության համարում է իրեն հավասարակից:
- Միջազգային այցելությունների և հանդիպումների ժամանակ շատերս ենք տեսել պապին խոսելու ընթացքում, ցուցամատը վեր պարզելով, որոշակի ժեստ անելիս: Լարված և վեր պարզած ցուցամատը ունի մի քանի նշանակություն. որոշել, մատնանշել, ուշադրությունը կենտրոնացնել: Այն ուշադրության կենտրոնացման և լարվածության առաջացման համատարած ժեստ է: Բարձրանում է մինչև դեմքի միջին հատվածը:
- Ինչպես գիտենք ժողովրդին ողջունելու տարբեր ժեստեր գոյություն ունեն, որոնք սակայն տարբերվում են միմյանցից որոշ մշակույթներում: Ինչ վերաբերում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, նա հանդիսավոր ելույթների ժամանակ ժողովրդին ողջունում է՝ հիմնականում աջ ձեռքը վեր բարձրացնելով: Եթե առաջնորդը ցանկանում է անկեղծ և բաց լինել ժողովրդի հետ, օգտագործում է այս ժեստը, որի ժամանակ ձեռքի ափը ուղղված է հասարակությանը: Սակայն 2013թ.-ին Հռոմի պապի շուրջ մի սկանդալ էր ծավալվել: Հանդիպման ժամանակ ողջունելիս պապը խոնարհվել էր Հորդանանի թագուհի Ռանիայի առաջ: Որպես Վատիկանի հոգևոր առաջնորդ կանոնադրությունը պահանջում է այցելուներին նստավայրում հանդիպելիս խոնարհվել պապի առաջ: Մինչև 19-րդ դարը այցելուները համբուրում էին նրա կոշիկները: Բայց ժամանակի ընթացքում սովորությունները փոփոխվում են, և հիմա բավականին սովորական է դարձել պապին ձեռքով բարևելը:
Իր տեսակով Ֆրանցիսկոս պապը hարիզմատիկ առաջնորդ է: Նա մեծ առաջնորդ է, քանի որ փորձում է իր հնարավորությունները ծառայեցնել ժողովրդին և որքան հնարավոր է մոտ կանգնել նրան։
Ամալյա ՂԱԶԱՆՉՅԱՆ
Արուս ՍՏԵՓԱՆՅԱՆ