Կորոնավիրուսի դեմ պայքարում բարեգործությանը միացել է ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացցին:
Նա աճուրդի է հանել պատմական այն մարզաշապիկը, որով եղել է, երբ 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ հայտնի խաղում Զինեդին Զեդանը «պոզահարել» էր իրեն:
Վաճառքից գոյացած ամբողջ գումարը ուղղվելու է կորոնավիրուսի դեմ պայքարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ