Թենիսի աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը (նկարում) եւ նրա ընտանիքը մեկ միլիոն եվրո են նվիրաբերել Սերբիայում կորոնավիրուսի դեմ պայքարին: Հատկացված գումարով կգնվեն ռեսպիրատորներ եւ բժշկական կահավորանք:
Ջրագնդակի Իտալիայի ազգային հավաքականը վաճառքի է հանել 2019 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու համար ստացած հուշանվեր մատանիները, որպեսզի ֆինանսական օգնություն ցույց տա Բերգամոյում կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին:
«ԼԱ Կլիպպերս» բասկետբոլային ակումբի սեփականատեր Սթիվ Բալմերը կնոջ հետ միասին $ 25 մլն. է տրամադրում կորոնավիրուսի դեմ պայքարին: Գումարը տրամադրվելու է հիվանդության պատվաստանյութ ստեղծելու գործով զբաղվող կազմակերպություններին:
Գերմանական «Շալկեի» ֆուտբոլիստները ընդառաջ են գնացել ղեկավարությանը եւ կորոնավիրուսի ներկայիս պայմաններում մինչեւ հունիսի 30-ը մասնակիորեն հրաժարվել են աշխատավարձից եւ պարգեւավճարներից: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ