Chai Khana – Արփին՝ ընկերների հետ, մարտի 3-ին մեկնել էր ճամփորդության, որը պլանավորել էին գրեթե մեկ տարի առաջ։ Չնայած որոշակի մտահոգություններ արդեն իսկ կային ու նույնիսկ քննարկում էին ճամփորդությունը հետաձգել, թե ոչ, իրենց մեկնելուց առաջ Հայաստանում ընդամենը 1 վարակված մարդ կար, իսկ Իտալիայում միայն Միլան քաղաքն էր վտանգավոր համարվում։
Ճամփորդությունը սկսվեց Հռոմի օդանավակայաններում ու շարունակվեց եվրոպական մի քանի այլ քաղաքներում։ Ճամփորդության ընթացքում վիրուսը շատ արագ տարածվում էր ամբողջ Եվրոպայում ու բոլոր քաղաքները հերթով դատարկվում էին։ Արդեն որոշել էին գալ Հայաստան ու ինքնամեկուսանալ 14 օրով, բայց Աթենք-Երևան թռիչքի վայրէջքից հետո հենց ինքնաթիռում իրենց անունները բարձրաձայնեցին ու բոլորին խնդրեցին սպասել՝ մինչ իրենք կիջնեն ինքնաթիռից։ Շտապօգնության մեքենաներով բերեցին Ծաղկաձոր՝ 14- օրյա կարանտինի։
Հեղինակ՝ Արփի ԲԵՔԱՐՅԱՆ
https://www.facebook.com/chaikhana.org/videos/2773220866058906/?v=2773220866058906