Պարետատունն ամեն օր ազգաբնակչությանը հորդորում է տնից դուրս չգալ՝ կորոնավիրուսով ուրիշներից չվարակվելու կամ ուրիշներին չվարակելու համար: Անգամ արտակարգ իրավիճակ հայտարարելը եւ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած վարակի տարածման ամենօրյա ահագնացող թվերը մարդկանց չեն լրջացնում: Այս պարագայում չափազանց կարեւորվում է ոստիկանության դերը կարգուկանոնը պահպանելու հարցում:
Այսօր ցերեկը, երբ անձրեւում էր, Երեւանի փողոցներով (Երեւան Մոլ-Կրկես-Տաշիր-Փեթակ- Կոմիտասի այգի-Երեւան Մոլ) քայլելով անցանք շուրջ 5 կմ: Թեեւ փողոցները բազմամարդ չէին, սակայն մթերային խանութներն աշխատում էին, մուտք ու ելք անող մարդիկ կային, որոշ կանգառներ էլ դատարկ չէին: Սակայն այդ ամբողջ ճանապարհին ոչ մի ոստիկանի չհանդիպեցինք: Գուցե անձրեւից ինքնամեկուսացե՞լ էին:
Օգտվելով առիթից, որ ոստիկաններ չեն երեւում, Տաշիրի մոտակայքում, Տիգրան Մեծ փողոցում տեղակայված հանրային սննդի կետերից մեկը օրը ցերեկով հենց բանուկ մասում Ղարսի խորոված ու շաուրմա էր վաճառում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ