Լրահոս
Օրվա լրահոսը

Հիտլերը մուլտեր էր սիրում, Կաստրոն՝ Սփիլբերգին, Քադաֆին՝ ամերիկյան սերիալ, իսկ Սադամը՝ «Կնքահայրը» ֆիլմը

Մարտ 29,2020 16:09

Ի՞նչ ֆիլմեր էին սիրում հայտնի բռնապետները, որոնք գործել են բազմաթիվ դաժանություններ, նրանց մեղքով բազմաթիվ մարդիկ են սպանվել: Kulturologia.ru-ն անդրադարձել է նրանց  կինոնախասիրություններին եւ հետաքրքիր մանրամասներ ներկայացրել:

Ըստ աղբյուրի, օրինակ, Իոսիֆ Ստալինը սիրում էր «Վոլգա, Վոլգա», «Ուրախ տղաներ», «Կրկես»  ֆիլմերը: Նա նաեւ դիտել էր Չապլինի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը:

Իսկ «Տարզան. մարդ կապիկ»-ը հենց նրա ստորագրությամբ է խորհրդային  կինովարձույթ մտել, սակայն խորհրդային կինոհանդիսատեսին այն հասու է դարձել միայն 1952թ:

Ադոլֆ Հիտլերը սիրում էր մյուզիքլներ, պատմական դրամաներ, կատակերգություններ: Նա սիրում էր 1933-ին նկարահանված «Քինգ Քոնգը», Ֆրից Լանգի ֆիլմերը, հատկապես «Մետրոպոլիս»-ը ֆյուրերի սիրելիներից էր: Հիտլերը նաեւ Դիսնեյի մուլտերի սիրահար էր: Նա հաճախ էր դիտում «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները», հաճույք ստանում Միկի Մաուսի մասնակցությամբ անիմացիոն ֆիլմերից:

Իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինին անձամբ էր զբաղվում կինոարտադրությամբ, հենց նա է ստեղծել «Չինետիտա» կինոստուդիան 1973 թ․ եւ հովանավորել «Սցիպիոն աֆրիկացին» ֆիլմը: Նա սիրահարված էր դերասանուհի Անիտա Փեյջին, նրան հարյուրավոր նամակներ էր գրել եւ անգամ առաջարկել իր կինը դառնալ:

Նրա սիրելի ֆիլմերի հավաքածուում էր նաեւ ավստրո-չեխոսլովակյան «Էքստազ» ֆիլմը, որ լիամետրաժ գեղարվեստական կինոյի պատմության մեջ հայտնի է առաջին  էրոտիկ տեսարանով:

Հյուսիսկորեացի բռնապետ Կիմ Չեն Իրը  ֆիլմերի քսան հազարանոց  հավաքածու ուներ, նրան հետաքրքրում էին հատկապես հոլիվուդյան եւ Օսկարի նոմինացված ֆիլմերը: Զավեշտալին այն էր, որ կինոն նա ընկալում էր իբրեւ իրականություն, մտածում էր, որ կինոնկարներում ընթացող իրադարձությունները իրականում կատարվում են կյանքում:

Կիմ Չեն Իրը սիրում էր սարսափ ֆիլմեր, կինոհերոսներից էլ՝ Ջեյմս Բոնդին ու Ռեմբոյին: Նա համոզված էր, որ նրանք իրական մարդիկ են:

Չին պետական գործիչ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և մաոականության հիմնադիր Մաո Ցզեդունը սիրում էր Բրյուս Լիի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը եւ նրան իրական հերոս էր համարում: Նաեւ ավելի շատ կարդում էր:

Կուբայի լիդեր  Ֆիդել Կաստրոն ավելի շատ հետաքրքրված էր գրականությամբ, կարդում էր Հեմինգուեյի, Կաֆկայի, Սերվանտեսի եւ Մարկեսի գործերը, իսկ նրա ամենասիրելի ֆիլմերից մեկը Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ եւ խաղաղությունն» էր: Նա շատ էր հավանում Սփիլբերգի ֆիլմերը,  Չապլինի մասնակցությամբ ֆիլմերը համարյա ամեն օր էր դիտում:

Մերձավոր Արեւելքի ամենասարսափելի բռնապետներից Սադամ Հուսեինի սիրելի ֆիլմը «Կնքահայրն» էր, նա մի քանի անգամ դիտել էր նաեւ «Ծերունին եւ ծովը», «Շնագայլի օրը», «Խոսակցությունը»:

Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆին շատ էր սիրում «Աստղային ճանապարհ» ամերիկյան ֆանտաստիկ սերիալը, անգամ մտածում էր դրա հիման վրա իր հեղինակային գիրքը գրել:

Նա նաեւ Սթիվեն Սիգալի մասնակցությամբ ֆիլմերն էր մի քանի անգամ նայում:

Պաստրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031