Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն՝ ծառայեցնելու մեր գիտելիքները, հմտություններն ու ջանքերը․ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցներ

Մարտ 29,2020 14:18

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցների ֆեյսբուքյան էջում կարդում ենք․

Արդեն մեկ ամիս է, ինչ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները սեփական դիմումների համաձայն ազատված են աշխատանքից:

Աշխատանքից ազատման դիմումները ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու անհիմն որոշման հնարավոր հետևանքներին որոշման հեղինակների ուշադրությունը հրավիրելուն, մեկ տարի չլսված ձայնը լսելի դարձնելուն ուղղված հարկադրված քայլ էր:

Մասնագիտական և մարդկային տեսանկյունից չափազանց ծանր այդ քայլին դիմեցինք՝ չցանկանալով դառնալ նշված որոշման իրագործման անցանկալի հետևանքների կրողը:

Առ այսօր որևէ արձագանք երկրի առողջապահական համակարգում աննախադեպ այս երևույթին չկա:

Այնուհանդերձ, վստահ ենք, որ ի վերջո մեր ձայնը տեղ կհասնի և արդարությունը կվերականգնվի։

ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու իրական նպատակներին և գործընթացի հիմնական դերակատարներին կանդրադառնանք ավելի ուշ։

Իսկ այս պահին օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն՝ ծառայեցնելու մեր գիտելիքները, հմտություններն ու ջանքերը հանրային առողջության սպառնալիքի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին և այդ մարտահրավերի հաղթահարմանը։

Պահպանեք ձեր և ձեր մտերիմների առողջությունը։

https://www.facebook.com/aidscenteremployees/posts/121793569434345

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031