Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է դեսպան Հասմիկ Տոլմաջյանի թվիթերյան գրառումը․
Վիշտն անսահման է:
Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ambassadearmenie/posts/2920982087964536