Լրահոս
Օրվա լրահոսը

Բանանով շոկոլադե թխվածք առանց ձվի եւ կաթնամթերքի՝ պահք պահողների համար

Մարտ 29,2020 15:00

Պահքի շրջանում շատերի համար ամենադժվարը քաղցրի, իսկ ավելի կոնկրետ՝ խմորեղենի, թխվածքի պակասին դիմանալն է:

Այս թխվածքը չի պարունակով կենդանական ծագման ոչ մի մթերք, ու դրա հետ մեկտեղ անչափ համեղ է, այդ իսկ պատճառով այն կարող եք պատրաստել ոչ միայն պահքի շրջանում:

Անհրաժեշտ մթերքները

Բանան-1 հատ

Գետնանուշի մածուկ (арахисовое масло, peanut butter)- 2 ճաշի գդալ

Նարինջ- 1 հատ

Շաքարավազ-1 բաժակ

Բուսական յուղ-3/4 բաժակ

Ալյուր-1 բաժակ

Սոդա-1 թեյի գդալ

Կակաո-4 լիքը ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Բանանը, գետնանուշի մածուկն ու շաքարավազը լավ խառնել: Գետնանուշի մածուկ չունենալու դեպքում կարող եք փոխարենը նուտելա օգտագործել (բայց նկատի ունեցեք, որ նուտելայի բաղադրության մեջ կաթի փոշի կա), կամ ինքներդ պատրաստել, պատրաստման եղանակը տեսեք այստեղ:  

Ավելացնել բուսական յուղը: Նարինջը շատ լավ լվանալ, կեղեւը մանր քերիչով քերել, քերուկն ու նարնջի հյութն ավելացնել խմորին:

Ավելացնել նաեւ ալյուրը, սոդան եւ կակաոն: Պետք է դառնա թթվասերի խտության խմոր: Եթե հարկ եղածից թույլ է, մի փոքր էլ ալյուր ավելացրեք, եթե հարկ եղածից պինդ է, մեկ-երկու ճաշի գդալ ջուր ավելացրեք:

Խմորը լցրեք յուղաթղթով ծածկված հրակայուն ամանի մեջ եւ դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը:

Պատրաստ կլինի 25-30 րոպեից: Ստուգեք փայտե չոփիկով, եթե չոր դուրս գա, ուրեմն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Շնորհակալ ենք պաս պահողներիս մասին նման հոգատարութեան համար։ Իսկապէս հաճելի է։

    Յ.Գ. Թերեւս մի դիտարկում՝ նութելայի մէջ կաթ կայ, որը պահոց ուտելիք չէ։

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հարգելի պարոն Լազարյան, շնորհակալ եմ դիտարկման համար: Հիմա կավելացնեմ բաղադրատոմսի մեջ, որպեսզի մյուս ընթերցողներին թյուրիմացության մեջ չգցեմ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031