ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սկսել ենք ընդունել սարքեր մեր աշակերտների և ուսուցիչների համար:
Եթե որոշել եք սարք նվիրել, անպայման ծանոթացեք այս հղման նյութին։
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158156967888501
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ԿԳՄՍ նախարարն այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել․
Հեռավար կրթության կազմակերպման այս պահի ամենամեծ խնդիրներից մեկը աշակերտների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսի շրջանում սարքերի բացակայությունն է: Ներկայիս դրությամբ խոսքն առնվազն 21,000 սարքի պակասի մասին է (համակարգիչներ, պլանշետներ, խելախոսներ` սմարթֆոններ):
Ինչպես արդեն հայտարարել եմ, սույն հարցով դիմել ենք և դիմում ենք շատ կազմակերպությունների և անհատների, ու արդեն ունենք արդյունքներ: Նվիրաբերված բոլոր համակարգիչները կամրագրվեն համակարգչի կարիք ունեցող ուսուցչի կամ աշակերտի դպրոցի հաշվեկշռում: Արտակարգ դրության ավարտից հետո դրանք ենթակա կլինեն վերադարձի դպրոցներ և օգտագործման դասապրոցեսում աշակերտների կողմից:
Սկսած կիրակի՝ մարտի 29-ից ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն (10:00-15:00՝ կազմակերպությունների համար, 15:00-18:00՝ անհատների համար) Երևանի Հանրապետության փողոց 73 հասցեում՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տարածքում կբացվի ընդունման կետ: Ընդունման կետը կգործի նաև հաջորդ օրերին (տեղեկությունների համար գործում է 091-20-29-60 հեռախոսահամարը): Կարևոր է, որ ընդունման կետ գալիս արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկի «այցելության նպատակ» բաժնում նշեք «սարքի նվիրաբերում»:
Շատ կարևոր է նաև, որ սարքերը համապատասխանեն այս հղմամբ` նշված նվազագույն չափանիշներին, որպեսզի հասցեատիրոջը փոխանցելուց հետո չհայտնաբերվեն անսարքություններ և անհամապատասխանություններ կիրառվող ծրագրերի հետ: Այդ պատճառով ընդունման կետում էլ մեր մասնագետները կուսումնասիրեն սարքի պարամետրերը:
Մենք տեսնում ենք ուսուցիչների ու աշակերտների ոգևորությունը և պետք է աջակցենք կրթական համակարգին՝ այս սահմանափակումները որպես հնարավորություն օգտագործելու և ժամանակակից տեխնոլոգիաները կրթական համակարգ բերելու համար:
https://www.facebook.com/809383500/posts/10158150021023501/?d=n