«Սա ոչ այլ ինչ է, քան համաշխարհային կենսաբանական պատերազմ։ Ես իմ բառերը զգուշորեն եմ ընտրում, և կենսաբանական չի նշանակում մարդու կողմից ստեղծված»,- «COVID-19 առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Նա նշեց, որ բնության մեջ շատ են նման առճակատումները, որոնց մասին լայն զանգվածները չգիտեն, և միայն շատ քիչ մասնագետներ են հետևում դրանց. «Կարծում եմ՝ սա պատերազմ է սոցիալական կենդանու, երբեք չէի պատկերացնի, որ խոսակցության մեջ կօգտագործեմ այս բառը, բայց մենք սոցիալական կենդանիներ ենք։ Եվ զավթիչը օգտագործում է մեր սոցիալական շփումը իրեն փոխանցելու համար։ Կասեի՝ սա հարձակում է մեր սոցիալականության վրա։ Եթե մենք չլինեինք սոցիալական կենդանիներ, լինեինք ծառեր, չէինք կարողանա շարժվել, սա էլ խնդիր չէր լինի։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ սա մեր թուլությունն է»։
Նուբար Աֆեյանը նկատեց, որ կորոնավիրուսը չունի հաստատված դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր, բայց 20 տարբեր դեղեր և պատվաստանյութեր փորձարկվել են մարդկանց վրա։ Նա նշեց, որ վերջին երկու տարիներին աշխատել են կորոնավիրուսի պատվաստանյութերի վրա, որը փորձարկվել է կենդանիների վրա, և շատ մոտ էր մարդկանց վրա փորձարկվելու, երբ բռնկումը տեղի ունեցավ։ Եվ այժմ էլ ստեղծել են այլ պատվաստանյութ, որի փորձարկումների առաջին փուլը սկսվել է մեկ շաբաթ առաջ, որին մասնակցել են 45 առողջ կամավորներ։ Նա հույս հայտնեց, որ արդյունքները կստանան գարնան ընթացքում։
https://www.facebook.com/discussionpaper/videos/1560444344107451/
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ