Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Հայաստանի կառավարությունը գիտակցում է՝ սա 1-2 ամիսների խնդիր չէ

Մարտ 28,2020 22:11

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «COVID-19- առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում ներկայացրեց Հայաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ։ 

«Մենք սկսեցինք այս խնդրին ուշադրություն դարձնել հունվարի կեսերից, որովհետև մենք ունեինք շատ առանձնահատուկ իրավիճակ՝ առանց վիզայի ռեժիմը Չինաստանի հետ ուժ ստացավ, երբ բռնկումը սկսվեց Չինաստանում։ Եվ մենք պետք է արագ գործեինք՝ սահմանափակելով վիրուսի հնարավոր մուտքը»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը կասեցրել է Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, ինչը, ըստ նրա, օգնեց Հայաստանի կառավարությանը ժամանակ շահել՝ պատրաստվելու համար կորոնավիրուսի դեմ պայքարին։ Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունը հաջողեց այդ գործում։ 

Արսեն Թորոսյանը շեշտեց, որ առողջապահության նախարարության գործողությունները համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի առաջարկություններին։ 

«Մենք փորձում ենք օգտագործել դեղամիջոցներ և մեթոդները, որոնք ամբողջովին ապացույցների վրա չեն հիմնված, որովհետև մենք շատ քիչ ժամանակ ունենք»,- ասաց նա։ Արսեն Թորոսյանը հավելեց, որ աշխատում են առողջապահության համակարգում առանձին ճյուղ ստեղծելու վրա, որը կզբաղվի միայն կորոնավիրուսի հարցերով։ Եվ մոբիլիզացնում են լքված և ոչ ամբողջությամբ ծանրաբեռնված հիվանդանոցները. «Մենք մոբիլիզացնում ենք ավելի քան 700 մահճակալ միայն կորոնավիրուսի համար, նաև՝ 70-80 ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մահճակալներ։ Ինչը կարող է մի փոքր ավելանալ»։ 

Նա նշեց, որ Հայաստանը սարքավորումներ է ձեռք բերում, բայց այստեղ էլ լոգիստիկ խնդիրներ կան, քանի որ Հայաստանից թռիչքներ շատ ուղղություններով չեն կայանում, իսկ ցամաքային տրանսպորտը շատ դանդաղ է։  Արսեն Թորոսյանը հավելեց, որ Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ սա մեկ կամ երկու ամիսների խնդիր չէ, և պետք է պատրաստ լինեն ավելիին։ 

https://www.facebook.com/discussionpaper/videos/1560444344107451/

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031