Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում լարված է. ցավոք, հիվանդությունների թվի աճ ենք ունենում: Այս մասին այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մոտ 35 նոր ախտորոշում ենք ունեցել, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը համարվում է կառավարելի: Այս մեկ շաբաթում հնարավորինս խիստ պետք է պահպանենք պարետատան սահմանափակումները, որպեսզի կորոնավիրուսի տարածումն առավելագույնս կառավարելի լինի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/205918010729673/
Նա փաստեց, որ այս իրավիճակը տնտեսական վնասներ է բերում, բայց դրանք վերականգնվող են. «Միջոցառումների նոր խումբ ենք պատրաստում, որը կընդունվի կառավարության առաջիկա նիստում»:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հաստատված է արտակարգ դրություն, տանից թույլատրվում է դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ