Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեռները տեղափոխվում են ՀՀ-ից ՌԴ եւ հակառակը». Փաշինյանը փարատում է գործարարների անհանգստությունը

Մարտ 28,2020 21:17

ՌԴ կառավարությունը ցամաքային բեռնափոխադրումների առնչությամբ նոր սահմանափակումներ է կիրառել. որոշումն անհանգստություն է առաջացրել նաեւ հայաստանյան գործարարների շրջանում: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շատերը կարծում էին, թե այդ որոշումներն ազդելու են նաեւ ՀՀ-ՌԴ բեռնափոխադրումների վրա, բայց ասեմ, որ անհանգստությունը տեղին չէ, այդ որոշումը չի ազդելու հայաստանյան բեռների վրա: Այս փաստը հաստատել է ՌԴ վարչապետը՝ ինձ հետ հեռախոսազրույցի ընթացքում: Բեռները տեղափոխվում են ՀՀ-ից ՌԴ եւ հակառակը, եւ այդ ռեժիմը շարունակելու է գործել»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/205918010729673/

Նա միաժամանակ շեշտեց, որ Լարսի անցակետում մեծ կուտակումներ կան, քանի որ ձյան պատճառով անցակետը տեւական ժամանակ փակ էր. «Վերջին օրերին ակտիվ աշխատում ենք ՌԴ-ի եւ Վրաստանի հետ, որպեսզի բեռնատարների երթեւեկությունը բերվի բնականոն վիճակի: Իրավիճակը բարդանում է կորոնավիրուսի խնդրի հետ կապված, բայց մենք աշխատում ենք, եւ հույս ունենք, որ հարցը արագ կկարգավորենք»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ վստահեցրեց, որ պարենի ներկրումը դեպի Հայաստան բնականոն է ընթանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031