Ուրբաթ օրը 98 տարեկան հասակում մահացել է Ամերիկայի քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Ջոզեֆ Լոուերին: Լոուերիի մահը հաստատել է ընտանիքի ներկայացուցիչ Իմարա Կանադին, որն ասել է, որ մահվան պատճառները բնական են:
Նա անձամբ աշխատում էր Մարտին Լյութեր Քինգի և Ջեսսի Ջեքսոնի հետ միասին: Մի անգամ նա ասել է, որ կարոտում է Մարտինին և իրենից առաջ մահացած քաղաքացիական այլ ակտիվիստներին: Բայց նա զգում էր, որ Աստված իրեն պահում է մեկ նպատակի համար՝ որպեսզի անդրադառնա քրեական արդարադատության համակարգի անարդարություններին, մասնավորապես աղքատ սևամորթների նկատմամբ:
Լոուերին բազմաթիվ պարգևներ է ստացել կյանքի վերջին տարիներին։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նրան պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով:
Արուս ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ամալյա ՂԱԶԱՆՉՅԱՆ