Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեյվիդ Նաբարրո. «Որքան արագ կանխվի վիրուսի փոխանցումը, այդքան հեշտ կլինի զսպել բռնկումը»

Մարտ 28,2020 18:44

Մարտի 28-ին կազմակերպվել էր առցանց վեբինար «COVID-19 առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով։ Վեբինարին մասնակցում էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, COVID-19-ի հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարրոն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ճապոնական McKinsey and Company ընկերության կառավարող գործընկեր Անդրե Անդոնիանը։ 

Վեբինարի ընթացքում Դեյվիդ Նաբարրոն նշեց, որ սա նոր վիրուս է, որի մասին շատ բան հայտնի չէ։ Նրա խոսքերով՝ այս վիրուսը տարբեր վարք է ցուցաբերում այլ վիրուսներից, և այն շատ արագ է փոխանցվում։ Նա շեշտեց, որ այն կաթիլային վարակ է, այսինքն՝ փոխանցվում է, երբ մարդիկ հազում, փռշտում կամ նույնիսկ խոսում են։ Եվ այդ եղանակով վարակակիրը կարող է այլ մարդկանց փոխանցել վարակը, եթե նրանք երկու մետրից ավելի մոտ են գտնվում։ 

«Այս նոր վիրուսի դեմ ռազմավարությունը մարդկանց խրախուսելն է պահպանել հեռավորությունը։ Եվ դա անելու լավագույն տարբերակը, երբ մարդիկ վարակված են, նրանց մեկուսացնելն է, որքան հնարավոր է շուտ։ Թեստավորում անցկացնել, հաստատել ախտորոշումը, այնուհետև՝ վստահ լինել, որ նրանք մեկուսացման ընթացքում չեն շփվում այլ մարդկանց հետ։ Եթե նրանք մեկուսացած են իրենց ընտանիքի հետ, նրանց ընտանիքները պետք է ենթադրվեն, որ նույնպես վարակակիր են։ Այդպիսով՝ ամբողջ ընտանիքը պետք է մեկուսացվի»,- ասաց Դեյվիդ Նաբարրոն։ 

Եվ վարակվելու դեպքում հիվանդները երկու օր իրենց վատ են զգում, կորցնում են համի և հոտի զգացողությունը։ Դրանից հետո բարձրանում է ջերմությունը, առաջանում է չոր հազ, դժվարանում է շնչառությունը և կրծքավանդակում նեղվածություն է զգացվում։

Ըստ նրա, տարբեր ուսումնասիրություններով՝ կորոնավիրուսով վարակված հարյուր մարդկանց 80 տոկոսի մոտ հիվանդությունը մեղմ է արտահայտվում, 20 տոկոսի մոտ՝ ծանր, իսկ 1-4 տոկոսը կարող է մահանել։ Դեյվիդ Նաբարոն նշեց, որ ռիսկային գոտում գտնվում են մեծահասակները, որոնք ունեն այլ հիվանդություններ, օրինակ՝ դիաբետ։ Եվ խրախուսվում է նրանց մեկուսացնել՝ անկախ այն հանգամանքից՝ շփվե՞լ են վարակակիրի հետ, թե՞ ոչ։ Սա կնպաստի կանխելու վարակի փոխանցումը։ 

«Որքան արագ կանխվի փոխանցումը, այդքան հեշտ կլինի զսպել բռնկումը»,- ասաց նա։ 

https://www.facebook.com/603601910125267/videos/1560444344107451/

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031