Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը չասաց՝ որ ընկերությունից են գնում ոստիկանների բժշկական դիմակները. դրանք կրողները պնդում են՝ անորակ են, անհայտ ծագման

Մարտ 28,2020 17:07

Aravot.am-ն ահազանգեր է ստանում, որ ոստիկանների սանիտարական դիմակները անորակ են, երբեմն անհայտ ծագման եւ չեն համապատասխանում սանիտարական դիմակի պահանջներին, ինչը քաղաքացիների մոտ էլ ոստիկանների նկատմամբ անվստահություն է առաջացնում, որ ոստիկանն էլ , որը ռիսկի խմբում է, պաշտպանված չէ։ Այսօր այս հարցի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք կառավարության մամուլի սրահում ասուլիս հրավիրած փոխոստիկանապետ Հայկ Մհրյանից: Խնդրեցինք պարզաբանել` արդյո՞ք ոստիկանությունը սանիտարական դիմակ արտադրելու թույլտվություն ունեցող ընկերության արտադրանք է ձեռք բերում, եթե այո՝ որոնք են այդ ընկերությունները։

Ի պատասխան, պարոն Մհրյանն ասաց, որ  ՀՀ Ոստիկանությունը դիմակները ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով եւ դրա գործունեության իրավունքն ունեցող կազմակերպություններից: Սական փոխոստիկանապետն այդպես էլ չասաց՝ որոնք են այդ ընկերությունները:

Պարոն Մհրյանին նաեւ հարցրել էինք՝ Ոստիկանությունը չի՞ պատրաստվում վերահսկողությունն ուժեղացնել եւ ինչպիսի՞ նոր մոտեցումներ կլինեն, քանի որ անգամ բարձր տուգանքները չեն ստիպում քաղաքացիներին տանը նստել: Մեր այն դիտարկմանը՝ ծայրամասային թաղամասերի բնակիչներն ահազանգում են, որ իրենց վարչական շրջաններում, մասնավորապես` Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում, Էրեբունիում, քաղաքացիների կուտակումներ կան` փողոցներում, խանութներում, խմբերով հավաքվում են անգամ շրջող ոստիկանները, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ քաղաքի ծայրամասերում հնարավոր է, քաղաքացիների որոշակի կուտակումներ, բայց մենք պետք է բոլորս ըմբռնումով մոտենանք, որ ոստիկանության թվաքանակն անսահմանափակ չէ եւ ոստիկանությունը իր ծառայությունն իրականացնում է նշված երթուղիներով, հաջորդաբար եւ հնարավորության դեպքում փորձում է գործընթացն ավելի կառավարելի պահել»:

Հայկ Մհրյանը վստահեցրեց, որ բարձր տուգանքները կօգնեն, բայց քաղաքացիներին հորդորեց բարձր գիտակցություն ցուցաբերել. «Մեր հասարակությունը, կարծում եմ, գիտակցում է՝ ինչ կարեւոր իրավիճակ է հիմա եւ բոլորս պետք է գիտակցաբար փորձենք կատարել այն բոլոր պահանջները որպեսզի կարողանանք շուտ հաղթահարենք այս վիրուսը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031