Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անգամ տան հարեւանությամբ խանութ գնալիս, տեղաշարժման թերթիկը պարտադիր է, 1889 քաղաքացի տուգանվել է. Փոխոստիկանապետ 

Մարտ 28,2020 16:36

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր կառավարության մամուլի սրահում ներկայացրեց կորոնավիրուսի համաճարակի ռեժիմի պահպանման խախտումները: Ըստ նրա, մինչ մարտի 28-ը ժամը 12:00-ը, Հայաստանի Հանրապետությունում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության: Իսկ ավտոմեքենաներում սահմանված քանակից ավելի անձանց տեղափոխելու 1843 դեպք է արձանագրվել եւ ուղեւորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից:

Մհրյանի ներկայացմամբ, 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական տույժերի՝ ավել ուղեւոր տեղափոխելու համար: Փոխոստիկանապետն ասաց, որ այն վայրերում որտեղ հյուրանոցներ, մեկուսացման վայրեր եւ հիվանդանոցներ կան իրենց ծառայությունները շարունակվում են շուրջօրյա:

Հարցին ի պատասխան, Հայկ Մհրյանն ասաց, որ քաղաքացին պետք է ցանկացած տեղ գնալիս, անգամ շենքի, տան հարեւանությամբ խանութ, լրացնի տեղաշարժի թերթիկը: փոխոստիկանապետը կարծում է, որ դա կբարձրացնի պատասխանատվության զգացումը եւ օբյեկտիվություն կմտցնի. «Քաղաքացիները չեն կարող հորինել՝ ուր են գնալու, երբ են գնալու:Կապ չունի իրենց տնից 100 մետր են հեռու, թե հինգ կիլոմետր, պետք է լրացնեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031