Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ով կարող է գնալ Արցախ, ով՝ ոչ

Մարտ 28,2020 16:11

Մարտի 26-ից Արցախի Հանրապետություն կարող են գնալ այն անձինք, որոնք Արցախում ունեն հաշվառում: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Արցախի տարածք կարող են մուտք գործել նաեւ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում բեռնատարները՝ անկախ բեռնվածությունից, մարդատար մեքենաները՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում:

Ըստ փոխոստիկանապետի, Արցախում կայանալիք ընտրությունների համար կթույլատրվի մուտքը նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողներինը՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Բացի թվարկածից Լեռնային Ղարաբաղի տարածք կարող են մուտք գործել պաշտպանական բանակը սնուցող, մատակարարող գործառույթներ իրականացնող բոլոր կազմակերպությունները:

Հայկ Մհրյանն ասաց, որ շարժի վերաբերյալ սահմանափակումները մտցվել են կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում, ինչ արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի սահմանը չորս վայրերում փակվել են եւ սահմանափակումներ են մտցվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031