Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուրբաթ երեկոյան Հարության տոնին նվիրված յուրահատուկ ծես է անցկացրել Վատիկանում. քանի որ աշխարհում շարունակում է ավելանալ կորոնավիրուսից մահացածների թիվը, Հռոմի պապը միայնակ աղոթել է Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակում: Աղոթքը հեռարձակվել է ուղիղ եթերով:
Հռոմի պապն աղոթել է կորոնավիրուսի համավարակի ավարտի համար: «Ցանկանում եմ համավարակին պատասխանել աղոթքով… Մեզ պատուհասեց անսպասելի, ուժգին փոթորիկ: Գիտակցում ենք, որ բոլորս մի նավի մեջ ենք գտնվում, բոլորս ենք փխրուն և ապակողմնորոշված… մեզանից յուրաքանչյուրը մյուսի մխիթարանքի կարիքն ունի»,-ասել է Հռոմի պապը:
Նշենք, որ Իտալիայում մարտի 28-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 86 հազար 498-ի, գրանցվել է մահացության 9134 դեպք:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ