Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքած գումար ունենք», «տղաս Իսպանիայում է». Փաշինյանի ու քաղաքացիների ուշագրավ զրույցը

Մարտ 28,2020 13:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ պատահականության սկզբունքով զանգահարեց քաղաքացիներին, հետաքրքրվեց, թե ինչպես են ապրում արտակարգ դրության մեկուսացման պայմաններում: Քաղաքացիները հետեւյալ իրավիճակն էին նկարագրում.

1-ին զրուցակից-Երեխաներս փոքր են, դուրս ու ներս են ուզում անել, դա է հիմնականում խնդիրը: Վարձով ենք ապրում: Միայն ամուսինս է աշխատում Գնունու շուկայում, հիմա տանն է, մի քիչ հավաքած գումար ունեինք, դա ենք ծախսում: Երեւեի մի տասը օր էլ կդիմանանք:

2-րդ զրուցակից-(Շիրակի մարզ, Մարալիկ, 16 տարեկան աղջիկ)-Օնլայն ենք սովորում, լիարժեք դաս ենք անում: Հայրս արտագնա աշխատանքի է, Մոսկվայում է, մայրս տնային տնտեսուհի է: Հայրս հիմա չի աշխատում, երեւի մի շաբաթից կսկսի: Պապիկս 40.000 թոշակ է ստանում, պապայի աշխատավարձի հետ յոլա ենք գնում: Այս տարի հայրս դեռ գումար չի ուղարկել, նախորդ տարվա գումարն է…հինգ հոգով ենք: Մարդիկ տներից դուրս չեն գալիս, մենակ խանութ գնալիս:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3571716702901412/

3-րդ զրուցակից-մարալիկցի 4-րդ կուրսի ուսանող, որը Երեւանում է սովորում եւ աշխատում-Շատերը չգիտեն, որ տեղաշարժման թերթիկը կարող են եւ ձեռքով գրել, գյուղերում պակաս է տեղեկատվությունը, բայց ոստիկաններն առաջին անգամ խիստ չեն լինում, բացատրում են:

-Վարչապետ՝ որքա՞ն տարի է, որ Երեւանում եք սովորում:

-4:

-Այդքան հե՞շտ եք հաղթահարել Մարալիկ ակցենտը, ես տեղ-տեղ Իջեւանի ակցենտը դեռ չեմ հաղթահարել:

-Այո:

4-րդ զրուցակից՝ կին.-Երեւանում ենք ապրում՝ Շենգավիթում, յոլա ենք գնում: Դուստրս երկու երեխա ունի, ես մենակ եմ ապրում, եկամտի աղբյուր չունեմ, նպաստ չեմ ստանում: Աղջիկս օգնում է, տղաս էլ Իսպանիայում է: Այնտեղ էլ է վիճակը դժվար, բայց, փառք աստծո, օգնում են: Աղջկաս երեխաներին եմ խնամում, նա էլ աշխատում է:

-Փաշինյան-Ձեր հարեւանների վիճակը ո՞նց է:

-Լավ են, յոլա են գնում, մեկն էլ թոշակառու է: Թոշակով չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել, աշխատում են. ամուսինը քաղաքային լուսավորություն ապահովող կազմակերպությունում է աշխատում, կինն էլ կարուձեւ է դասավանդում, երկուսն էլ 60-ն անց են:

-Փաշինյան-դպրոցական թոռնիկը դաս անո՞ւմ է, թե ձեւի համար է դա:

-Չէ, անում են, անպայման, օնլայն մտնում են, ամբողջ օրը դաս են անում, մենք էլ օգնում ենք: Առաջադրանքն էլ նկարում ուղարկում են: Մեր ընտանիքում դա իրական դաս է, մյուս աշակերտներն էլ են այդպես անում:

-Փաշինյան-Իսպանիայի՞ց ինչ են պատմում:

-Պարետային վիճակ է, ավելի ծանր է վիճակը: Որդիս դեռ թուղթ չունի, ուզում էին գային, բայց երեւի մնան:

Զրույցի վերջում Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որոշակի ճգնաժամային գործողություններ են նախապատրաստում՝ առավելագույնս արդյունավետ լինելու նպատակով. «Միշտ ի հայտ է գալիս ճարպիկ խումբ, որն իր մոտ է կենտրոնացնում աջակցությունը: Մեր խնդիրն այն է, որ գումարներն ու օգնությունը հասցեական լինեն»: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մինչեւ ապրիլի 14-ը ՀՀ-ում հաստատված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031