Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն ողջունում է ՀՀ կառավարության արագ արձագանքը՝ արտակարգ դրության հետ կապված մտահոգությունների վերաբերյալ

Մարտ 28,2020 13:10

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է ՀՀ կառավարության արագ արձագանքը՝ մարտի 23-ից սահմանված արտակարգ դրության հետ կապված իր մտահոգությունների վերաբերյալ:

«Ողջունում եմ ՀՀ կառավարության տրամադրած բացատրական հուշագիրը, որը ստացել եմ ի պատասխան մարտի 24-ի մամուլի հաղորդագրության: Մասնավորապես, ցանկանում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություն մտցնել լրատվամիջոցների գործունեության կանոններին վերաբերող որոշման մեջ՝ լուծելու համար այն հարցերը, որոնք մտահոգում էին ինձ, լրատվամիջոցների պաշտպանության ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպություններին և Հայաստանում խմբագիրներին ինչպես նաեւ` ի պատասխան խոսքի ազատության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը, որն արտացոլված է մարտի 19-ի համատեղ հայտարարության մեջ»,-ասվում է Դեզիրի հայտարարության մեջ, որը հրապարակված է ԵԱՀԿ կայքում:

Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ կարգավորվելու է միայն բժշկական եւ համաճարակաբանական բնույթի տեղեկատվության հրապարակումը: «Կիսում եմ ՀՀ կառավարության մտավախությունը ճգնաժամին վերաբերող կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարում, միևնույն ժամանակ հիշեցնում եմ տեղեկատվության ազատ հոսքի ապահովման կարևորությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հարլեմ Դեզիրը նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ արտակարգ դրության ժամանակ և դրանից հետո՝ մշակելով կեղծ նորությունների և ապատեղեկատվության դեմ պայքարող ռազմավարություն:

Ավելի վաղ հաղորդել էինք, այն մասին, որ մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր անհանգստությունն է հայտնել մարտի 23-ին Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որի նպատակն է պայքարել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031