«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նախագահի որոշ թեկնածուների ցինիզմը սահման չունի։ Կորոնավիրուսի հետ կապված խնդիրը հայտնի է դեկտեմբերի վերջից, և ես առաջինն էի, ով ֆեյսբուքյան իմ էջում կոչ եմ արել մեր երկու պետություններում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները։ Ինչո՞ւ ձեզանից ոչ մեկը չի մտածել մեր քաղաքացիների առողջության պահպանման մասին և միջոցներ չի ձեռնարկել նախընտրական քարոզարշավը դադարեցնելու ուղղությամբ։
Պատասխանեմ, որովհետև նախագահ դառնալու ձեր ամբիցիաները վեր էին մեր քաղաքացիների առողջությունից։ Հիմա, երբ ընդամենը երեք օրից պետք է կայանան ընտրությունները, ձեզանից ոմանք, զգալով իրենց ամոթալի պարտությունը, հանկարծ անհանգստացել են ժողովրդի համար՝ «Աստված չարասցե՝ ընտրությունները նպաստեն կորոնավիրուսի տարածմանը», նույնիսկ այդ նպատակով վարակված Հայաստանից խնդրել հարյուրավոր դիտորդներից դեսանտ, որպեսզի ժամանեն Արցախ՝ «աջակցելու» ձեր անհանգստությանը։
Եթե դուք իրականում կարծում եք, որ ընտրողները կարող են վարակ ձեռք բերել ընտրությունների ժամանակ, ապա պաշտոնապես հայտարարություն տարածեք՝ կոչ անելով ձեր աջակիցներին չգնալ ընտրատեղամասեր։ Իսկ նրանք, ովքեր գնան, ձայն են տալու արդեն հայտնի է՝ արդար պայքար վարողի օգտին, և արդյունքն ակնհայտ է։
Կարդացեք նաև
Իսկ հիմա ի գիտություն այն ոչ կոմպետենտ դիտորդների, ովքեր իրենց իրավունք են վերապահում որակել ընտրությունների արդյունքները օրինական կամ ոչ օրինական։ Որոշում է ընտրողը, իսկ մեր երկրի Սահմանադրության համաձայն, ընտրությունները, որոնց մասնակցում են ընտրողները՝ անկախ քանակից, համարվում են արդեն կայացած և օրինական։ Եվ, եթե դուք մտահոգված եք մեր ժողովրդի առողջության համար, սահմանափակեք ձեր ոչ կոմպետենտ դեսանտը Հայաստանից Արցախ։ Այստեղ կան մարդկային չափման բոլոր բնագավառների մասնագետներ և, առաջին հերթին, մարդու իրավունքների, ովքեր կարող են ձեզ դաս տալ մարդու իրավունքների հիմունքների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացի մասին։
https://www.facebook.com/668441596/posts/10158108502386597/?d=n