Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին․ 20-ամյա ուղևորը մահացել է

Մարտ 28,2020 11:33

Մարտի 28-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին–Հորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Peugeot» (վարորդ Էմիլ Փ., ծնված 1980 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին: Ուղևոր Էրիկ Ս.-ն (ծնված 2000 թ.) տեղում մահացել է, իսկ Է. Փանոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Էմիլ Փ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031