Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսֆերտների նվազումը իր ազդեցությունը կունենա նաև ՀՀ բյուջեի վրա․ շատ տխուր և ծանր հետևանքներ են լինելու․ «Ժամանակ»

Մարտ 28,2020 11:28

Գեղարքունիքի մարզից 20 տարի շարունակ գարնանը ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող Վարդան Կարապետյանը արդեն գործատուի հետ պայմանները համաձայնեցրել էր, հավաքել ճամպրուկը, բայց արտակարգ դրության սահմանափակումներից հետո չի կարողացել մեկնել։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բարդ իրավիճակում է հայտնվել, նախորդ տարվանից բերած եկամուտները արդեն սպառվել են, և լուրջ խնդրի առաջ է կանգնելու իր ընտանիքը, եթե իրավիճակը չկարգավորվի և ինքը նորից չմեկնի արտագնա աշխատանքի։

«Ես երեք երեխա ունեմ, ընտանիք պահելու խնդրի առաջ ենք կանգնել։ 20 տարի ամեն գարուն գնացել և նոյեմբեր-դեկտեմբերին եկել եմ։ Հիմա չգիտեմ՝ ինչ անեմ, չենք կարում երկրից դուրս գանք, բայց չգիտենք էլ, ինչքան կձգվի էս վիճակը, ու դուրս գալու դեպքում Ռուսաստանում կարանք աշխատենք, աշխատանք կլինի, թե չէ։ Շատ վատ վիճակ ա, բայց էնպես էլ չի, որ Հայաստանում կարանք աշխատանք ճարենք ու ստեղ աշխատենք։ Անորոշ վիճակ ա»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ իր վիճակում հարյուրավոր մարդիկ են հայտնվել։

«Մենք հիմա խոսում ենք մեր ընկերների, բարեկամների հետ, ովքեր գնացել են արդեն մինչև արտակարգ դրությունը, իրենք էլ են անորոշ վիճակում։ Մի քանի հոգի աշխատում են տարբեր տեղերում, որտեղ դեռևս արգելքներ չկան, բայց հիմնական մասը անգործ նստած է, չգիտեն՝ վերադառնան, թե ոչ»,- ասաց մեր զրուցակից քաղաքացին։

Այս ֆոնին, այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնողների թվի նվազման, տրանսֆերտների կտրուկ նվազման դեպքում տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանի խոսքերով՝ առաջիկայում կտրուկ կավելանան գործազրկության և աղքատության թվերը՝ սոցիալ տնտեսական բոլոր հետևանքներով։ «Տրանսֆերտների նվազումը իր ազդեցությունը կունենա նաև ՀՀ բյուջեի վրա։ Շատ տխուր և ծանր հետևանքներ են լինելու, բայց այս վիճակը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ պետությունը չի հոգացել իր քաղաքացիների մասին և չի փորձել աշխատատեղեր ստեղծել իր երկրում, որպեսզի իր քաղաքացիները չմեկնեն արտագնա աշխատանքի։ Այսօրվա վիճակը 30 տարի շարունակ վատ, սխալ տնտեսական քաղաքականության ցցուն օրինակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունները պետք է իրենց ռազմավարական պլանները փոխեն, ճգնաժամի հաղթահարումից հետո կառուցեն այնպիսի տնտեսություն, աշխատատեղեր, որպեսզի ֆորս-մաժորային իրավիճակներում նման անկումային վիճակ չստեղծվի։ «Պետք է այնպիսի ծրագիր մշակել, որ մարդիկ մնան երկրում և ավելացված արժեք ստեղծեն իրենց երկրում»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031