Հայաստանի համախառն պետական պարտքը 2020 թվականի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 353 մլն դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 7 մլրդ 324 մլն դոլար: Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը։ Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմում էր 6 մլրդ 835 մլն դոլար, իսկ այս տարվա փետրվարի 29-ի դրությամբ կազմում է 6 մլրդ 868 մլն դոլար:
Կառավարության արտաքին պարտքը տարվա վերջին 5 մլրդ 300 մլն դոլար էր, իսկ փետրվարի վերջի դրությամբ կազմում է 5 մլրդ 252 մլն դոլար: Դրամով հաշվարկած ընդհանուր պետական պարտքը 2019 թվականի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 3 տրլն 519 մլրդ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 0,17%-ով, իսկ 2019 եւ 2018 թթ. փետրվարի 28-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 3,58%-ով եւ 6.8%-ով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում