Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ դատախազությունը դատի է տվել կառավարությանը՝ Երեւանի նախկին քաղաքապետի՝ 2008 թ․-ին կայացրած որոշումները վերացնելու պահանջով․ «Հայկական ժամանակ»

Մարտ 28,2020 10:10

ՀՀ դատախազությունը դատի է տվել կառավարությանը՝ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2008 թվականին կայացրած 2 որոշումները վերացնելու պահանջով։

Հայցը Վարչական դատարան է ներկայացվել մարտի 25-ին եւ մակագրվել դատավոր Արծրուն Միրզոյանին։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Աղավնի Մադոյանը՝ որն այս գործով դատախազության ներկայացուցիչն է, ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանի փոխարեն հայցը ներկայացվել ՀՀ կառավարության դեմ:

Նրա խոսքով՝ 2008 թվականին Երեւանը դեռեւս մարզի կարգավիճակ ուներ եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ Երեւանի ներկայիս քաղաքապետը իրավահաջորդ չի հանդիսանում. «Իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության»։

Անդրադառնալով հայցին՝ Մադոյանն ասաց, որ 2018 թվականին «Հետք» լրատվականում հրապարակվել է «Ընտրյալների թաղամաս» վերտառությամբ հոդված, որի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ. «2020 թվականի հունվարի 23-ին որոշում կայացվեց վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին եւ հաստատվեցին որոշ հանգամանքներ»։

Նրա խոսքով՝ 2008 թվականին Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, մասնավորապես այդ ժամանակ գործող քաղաքապետ՝ Երվանդ Զախարյանի եւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքը իբրեւ վերաճշտվել է, որի արդյունքում զբոսայգու մաս կազմող 10 հազար քառակուսի մետր հողատարածքը դուրս է թողնվել գլխավոր հատակագծից. «Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տակ գտնվող հողամասը փաստացի դուրս է եկել սահմանափակումից՝ դառնալով օտարման ենթակա։ Հաշվի առնելով այն, որ այդ ամենը կատարվել է քաղաքապետի կողմից կայացված վարչական ակտի հիման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջացել հանրային իրավահարաբերության տիրույթում վիճարկել վարչական ակտը»։

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031