Ավստրալիայի Մեծ արգելախութում տեղի է ունեցել մեկ այլ զանգվածային գունաթափման դեպք , որը երրորդն է ընդամենը հինգ տարվա ընթացքում:
Մտավախություն կա, որ մասնավորապես փետրվարին ծովի տաք ջերմաստիճանը կարող է կորալների մեծ կորուստի պատճառ լինել աշխարհի ամենամեծ խութային համակարգում:
Գիտնականներն ասում են, որ նրանք հայտնաբերել են լայնածավալ գունաթափում, ներառյալ ծանր վնասված հատվածներ: Բայց նրանք նաև առողջ խութեր են գտել:
Խութերի երկու երրորդը վնասվել են 2016-ին և 2017-ին տեղի ունեցած նմանատիպ դեպքերով:
Կարդացեք նաև
Խութային համակարգը, որն ընդգրկում է ավելի քան 2300 կմ (1.400 մղոն), Համաշխարհային ժառանգության վայր է, որը հայտնի է իր «հսկայական գիտական և կարևոր նշանակությամբ»:
Ինչպես հայտնում է գիտնական Դեյվիդ Վաչենֆելդը, խութը նոր էր սկսել վերականգնվել 2016 և 2017 թվականների ազդեցություններից, և այժմ ունեն երրորդ գունաթափման դեպքը: Գիտնականը ասում է նաև, որ այս տարի հյուսիսային և կենտրոնական շրջաններում զբոսաշրջության համար որոշ առանցքային խութեր միայն չափավոր են գունաթափվել: Սա նշանակում է, որ դրանք հավանաբար կվերականգնվեն:
Արգելախութը դեռևս կյանքով լի, դինամիկ համակարգ է, բայց ընդհանուր առմամբ, այս հաջորդական իրադարձություններից հետո այն ավելի վնասված է, քան նախկինում։
Արուս ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ամալյա ՂԱԶԱՆՉՅԱՆ