Այս օրերին, երբ Գյումրու փողոցները դատարկ են․ գրեթե անցորդներ չկան, շատերի մոտ անկումային տրամադրություն է, գյումրեցիները իրենց ստեղծագործելու կարողությունն ու հումորը չեն կորցնում․ փողոցներում փայտից մարդիկ են տեղադրել՝ բժշկական դիմակներով։
Այդ մարդիկ ինքնամեկուսացածներ են՝ պաշտպանիչ դիմակով, փոքր-ինչ մտահոգ հայացքով ու Գյումրվա շապխեով (շապխեն գլխարկ է, որ բացառապես կրում են գյումրեցի տղամարդիկ)։ Գյումրեցիների յուրօրինակ հումորը ֆիքսել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Ալեքս Սարգսյանը, որն իր էջում գրել է․ « Գյումրիի փողոցները դատարկ են,փոխարենը նստարաններին են հայտնվել դիմակով փայտաշեն մարդուկները ․․ օրիգինալ լուծում»։
Այս լուսանկարները մեծ արագությամբ տարածվում են համացանցում։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ