Գերմանական Rammstein ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նա գտնվում է Բեռլինի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հաղորդում է Bild գերմանական պարբերականը:
Deutshe welle-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ 57-ամյա Լինդեմանը համերգներ է ունեցել Ռուսաստանում: Մարտի 15-ին տեղի է ունեցել նրա համերգը Մոսկվայում, ինչից հետո Լինդեմանը վերադարձել է Գերմանիա:
Բեռլինում նրա ինքնազգացողությունը վատացել է, երաժիշտը բարձր ջերմությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկատվության համաձայն՝ Լինդերմանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, նրա վիճակը ծայրահեղ ծանր է եղել, բժիշկները ախտորոշել են թոքաբորբ: Նշվում է, որ այժմ Լինդեմանի կյանքին սպառնալիք չկա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ