Իտալիայի Մեսինա քաղաքի քաղաքապետն անօդաչու թռչող սարքով հսկում է քաղաքացիներին և ստիպում է չխախտել կարանտինի ռեժիմը ու տնից դուրս չգալ:
Երբ անօդաչու թռչող սարքը դրսում մարդ է տեսնում, հնչում է քաղաքապետ Կատենո Դե Լուկայի ձայնը, որը բղավելով ասում է. «Ո՞ւր եք գնում, գրողը տանի, անմիջապես տուն» (where the f**k are you going? Go home):
Նշենք, որ Իտալիայում մարտի 27-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հաստատված ավելի քան 80 հազար 580 դեպք, համավարակի հետևանքով մահացել է 8215 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ