Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ովքեր կարող են օգտվել արտոնյալ վարկերից ու ինչ պայմաններով. Մանրամասնում է նախարարությունը

Մարտ 27,2020 19:01

Յուրաքանչյուր տնտեսվարող, որն իրականացնում է պարենային ապրանքների վաճառքով, ամեն օր ժամը 10:00-12:00-ը պետք է սպասարկի միայն  կենսաթոշակային տարիքի անձանց, եւ մինչեւ սպասարկումն ու սպասարկելուց հետո պետք է տեղի ունենա սրահի ախտահանում: Նման որոշում է կայացրել պարետը, պայմանավորված կորոնավիրուսի դեմ պայքարով եւ արտակարգ դրությամբ:

Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասուլիսին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Այսօր հրապարակվել է ՀՀ պարետի որոշումը՝ հանրապետությունում տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումների մասին, պարետի՝ երկու օր առաջվա նման սահմանափակումների մասին որոշումն, ըստ փոխնախարարի, ուժը կորցրած է ճանաչվել:

Սիմոնյանն ասաց՝ ցանկն այժմ ավելի պարզեցվել է եւ տնտեսվարողների համար ավելի հասկանալի է:

Պարետի որոշմամբ կա ցուցում, օրինակ՝ ջրամատակարարման կամ էլեկտրամատակարարման ու նմանատիպ գործունեության դեպքում, հնարավորինս նեղ անձնակազմով կազմակերպել այդ գործունեությունը, որպեսզի խուսափեն շատ մարդկանց կուտակումներից:

Ցանկից հանվել են գործունեության տեսակներ, որոնք խիստ անհրաժեշտ չեն, բայց նաեւ ավելացել են որոշ տեսակներ, որոնք օժանդակող են չարգելված բիզնեսին: Օրինակ` պարենային խանութներին ապրանքներ առաքելու գործընթացը:

Ասուլիսին ներկա Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն էլ տեղեկացրեց՝ փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն դրամ շրջանառություն, կարող են վարկ ստանալ 36 ամսով, որից 24 ամիսը՝ անտոկոս, իսկ արդեն հաջորդ ամիսներին՝ 12% տոկոսադրույք, իսկ առաջին վեց ամիսը՝ արտոնյալ:  Նման վարկի հնարավորություն ունեն, ինչպես Մարգարյանը նշեց, հետեւյալ տիպի բիզնեսները՝ առողջապահական ծառայություններ, մշակող արդյունաբերություն, կացություն եւ զբոսաշրջություն, սպասարկման այլ ծառայություններ:

Ըստ Մարգարյանի, սրանք այն ձեռնարկություններ են, որոնք ամենախոցելի են եւ առաջին հարվածն են կրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից:

Փոխնախարարն ասաց՝ այդ բիզնեսները պետք է ունենան վարկային լավ պատմություն, վարկի առավելագույն չափը 50 մլն դրամ է, բայց ոչ ավելի, քան ընկերության նախորդ տարվա շրջանառության տաս տոկոսը: Այդ վարկը կարող է օգտագործվել աշխատավարձերի վճարում՝ երեք ամիս, պետական պարտքեր, տուրքեր կամ հարկեր վճարել, հումքի գնման եւ ներմուծում, պայմանով՝ հումքը պետք է օգտագործվի ՀՀ-ում, հանրային ծառայությունների եւ վարձակալական վճարումներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031