Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյան

Մարտ 27,2020 18:49

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը արցախցիներին

«Սիրելի՛ արցախցիներ
Քույրեր և եղբայրներ

Ինչպես գիտեք, մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով, հետևելով աշխարհի բազմաթիվ պետությունների օրինակին, արտակարգ դրություն հայտարարեց։ Այդ որոշումն ուշացած էր, բայց՝ ճիշտ։

Արցախն ու Հայաստանն իրարից մեկուսացած տարածքներ չեն: Մեր քաղաքացիներն ակտիվ շփման մեջ են։ Իհարկե, Արցախում առայժմ չկան հաստատված վիրուսակիրներ, սակայն, եթե մենք գործուն ջանքերի չդիմենք, ապա չենք կարող երաշխավորել, որ մեզ մոտ էլ այս վարակը չի տարածվի:

Հենց դա է պատճառը, որ ես դեռևս տասն օր առաջ կոչ եմ արել երկրում հատուկ դրություն հայտարարել, իսկ երեկ երկրի նախագահին տրամադրել եմ իմ իրավաբանական թիմի կողմից կազմված տեղեկանք, որում ներկայացված են բավարար հիմքեր արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափ լինելու մասին, և այս առումով գործադիր և օրենսդիր իշխանություններն ունեն կոնկրետ գործառույթներ և պետք է հստակ որոշում կայացնեն։ Անցանկալի զարգացումների դեպքում հենց նրանք են կրելու ողջ պատասխանատվությունը։

Մյուս կողմից պատասխանատվության զգացում պետք է ունենան նաև այն շրջանակները, որոնք օտար ուժերի օժանդակությամբ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ և ապակայունացնել ներքաղաքական իրավիճակն Արցախում։

Ես մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ եթե օտար ուժերի կողմից ուղղորդված խժդժություններ լինեն ու ցնցումներ հրահրվեն, ապա դրանից կարող է օգտվել մեր թշնամին, ինչն անթույլատրելի է։ Արցախը սովորական պետություն չէ։ Այն, ցավոք, դեռ միջազգայնորեն ճանաչված չէ և պատերազմի վտանգը միշտ առկա է: Ցանկացած ներքին ցնցում ավելացնելու է այդ ռիսկերը:

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ:
Համոզված եղեք, որ մենք միասին ու միակամ կերտելու ենք բոլորիս երազանքների պետությունը։

Հաղթանակը չի՛ վաճառվում։

Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031