Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշում ընդունել վարձակալության հանձնված հողերի դիմաց առաջիկա 6 ամիսների վարձավճարները չեղարկելու մասին. «Մեկ Հայաստան»

Մարտ 27,2020 18:34

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի տարածման հետևանքով ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, կարևորելով կենսագործունեության տարբեր ոլորտներին թիրախավորված և հասցեական պետական աջակցության ցուցաբերումը, անհրաժեշտ համարելով տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության կայունության և անընդհատության ապահովումը.

«Մեկ Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում կատարել հետևյալ հավելյալ միջոցառումները.

1.Ընդունել ՀՀ կառավարության որոշում վարձակալության հանձնված պետական և համայնքային սեփականություն համարվող գույքի և հողերի դիմաց առաջիկա վեց ամիսների համար վարձավճարները չեղարկելու մասին;

2.Վարձատուների կողմից վարձակալության հանձնված մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների չեղարկում առաջիկա երեք ամիսների համար` մինչև տարեվերջ վարձավճարներից գանձվող եկամտային հարկից ազատման պայմանով:

3.Վերացնել անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտային հարկը վերադարձնելու առավելագույն շեմը՝ վերադառնալով Օրենքի նախնական կարգավորման տարբերակին;

3.Պետական և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից հատկացնել բազմաֆունկցիոնալ շինությունների կառուցման համար հողատարածքներ, մշակել ճարտարապետական-շինարարական նախագծեր՝ դրանք փաթեթով կառուցապատողներին մատչելի գներով վաճառելու համար;

4.Նշված հողատարածքների համար պետության միջոցներով ապահովել կոմունիկացիոն ցանցի ձևավորումը. ճանապարհներ, էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կոյուղի։

Նշված միջոցառումների արդյունավետ և հաշվարկված իրականացումը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա մի կողմից պահպանել անշարժ գույքի շուկան, իսկ մյուս կողմից բարենպաստ պայմաններ կստեղծի հետհամաճարակային տնտեսությունը արագ վերականգնելու համար։

Առողջություն և համբերություն բոլորիս։

«Մեկ Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031