Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանայել գազի մատակարարման պայմանագրերը, չեղարկել Արցախի ընտրությունները. Ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն. համատեղ հայտարարություն

Մարտ 27,2020 18:13

Նոր կորոնավիրուսի պանդեմիան համաշխարհային մասշտաբի ճգնաժամ է առաջացրել:

Այդ ճգնաժամի հետևանքով էապես փոխվում են գերակայությունները:

Ներկայիս իրավիճակում բազմապատիկ անգամ ավելի հասկանալի և ընդունելի կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը, մահաբեր համաճարակի պայմաններում այլ ելք չունենալով՝ Արցախում բնակվող իր քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելու, բանակը հնարավորինս վարակից զերծ պահելու և տնտեսության փլուզման պայմաններում քիչ թե շատ բնականոն կենսագործունեություն ապահովելու համար իր անմիջական ու արդյունավետ վերահսկողության տակ առնի Արցախը և տնտեսության ռազմավարական բաղադրիչները:

Ըստ այդմ՝ գործող իշխանությանն առաջարկում ենք համաշխարհային ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն և առաջին փուլում.
1) Չեղարկել Արցախի ընտրությունները, այնտեղ ևս հայտարարել արտակարգ դրություն և դրա կառավարումն իրականացնել ուղիղ կերպով՝ ՀՀ արտակարգ դրության Պարետատան և Պարետի միջոցով:

2) Բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության հետ՝ գազի մատակարարման բնագավառում նրա հետ կնքված պայմանագրերը, առաջին հերթին՝ միայն իրենից գազ գնելու և գազի գնի պայմանների մասով, արմատապես վերանայելու ուղղությամբ: Այս առաջարկությունը հիմնավոր է նաև այն պարզ պատճառով, որ էներգակիրների համաշխարհային շուկայում գները մի քանի անգամ ընկել են և դեռ շարունակում են իջնել, մինչդեռ Գազպրոմն ամեն գնով շարունակում է մեզ պարտադրել իր կոռուպցիոն և գերուռճացված գինը:

Առանց այս կենսականորեն կարևոր քայլի մենք չենք կարող հաղթահարել ճգնաժամը: Բնական գազը համակարգաստեղծ նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար, մինչդեռ մեր երկրում դրա մատակարարումը տնօրինող օտար կապիտալը՝ հանձինս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, անտեսում է համաճարակով ու արտակարգ դրությամբ պայմանավորված ֆորս-մաժորային վիճակը, ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը և դադարեցնում է վճարումները կատարելու հնարավորություն չունեցող սպառողների գազամատակարարումը: Չմոռանանք նաև, որ մեզ գիշատչական գազի գին և ստորացուցիչ պայմաններով գազամատակարարում է պարտադրվել, ինչպես նաև գազի մատակարարման ՀՀ ենթակառուցվածքը մեզանից օտարվել է ՀՀ ոչ լեգիտիմ և հանցագործ իշխանության հետ կնքված ապօրինի գործարքների միջոցով:

Եթե Ռուսաստանը չհամաձայնի վերանայել պայմանագրերը, ապա կմնա մեկ ելք՝ միջազգային իրավունքին համապատասխան ազգայնացնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը, ինչը ևս նման պարագայում հասկանալի և ընդունելի կլինի:

3)Ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ համազգային ռեսուրսը համախմբելու և արդյունավետ կերպով օգտագործելու, այդ թվում՝ նշված խնդիրները լուծելու նպատակով ստեղծել ազգային-ժողովրդավարական ուժերի ու քաղհասարակության հետ երկխոսության մեխանիզմ։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական շարժում
Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031