Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալները պետք է խոհարարություն սովորեին, որ աշխատանք ունենան. կորոնավիրուսը «կանգնեցրել» է ծրագիրը

Մարտ 27,2020 17:42

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2019թ.-ի կատարման ընթացքի զեկուցման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե դատապարտյալների զբաղվածությանը միտված ինչ ծրագրեր են նախատեսվում: Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ 2019թ.-ին դատապարտյալները ներգրավված են եղել ձեռագործության եւ լեզվի ուսուցման աշխատանքներում:

«Ինչ վերաբերում է աշխատանքի ապահովմանը, որը հնարավորություն կտա ազատազրկումից հետո աշխատանք գտնելու, պատկերը տխուր էր եւ շարունակում է տխուր մնալ»,-փաստեց Բադասյանը:

Ապա նշեց, որ այդ ճանապարհին մեծ խոչընդոտներ կան. «Իրականում շատ քիչ թվով դատապարտյալներ են (մոտ 20) ներգրավված եղել հաց թխելու աշխատանքներում: Իսկ երբ 2019թ.-ին մասնավորի կողմից ներդրվեց սննդի մատակարարման նոր համակարգը, միջազգային դոնորների աջակցությամբ սկսվեցին խոհարարական դասընթացներ, որոնցով դատապարտյալները պետք է վերապատրաստվեին, որպեսզի աշխատանքի ընդունվեին այդ նույն՝ սնունդ մատակարարող մասնավոր ընկերություններում: Արդեն բուն աշխատանքը պետք է կատարվեր, բայց կորոնավիրուսի պատճառով այդ ծրագրերը որոշակիորեն հետաձգվեցին, հետագայում անպայման կշարունակվեն»,-տեղեկացրեց Ռուստամ Բադասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031