Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«2019թ.-ին որոշ համայնքներում հանցավորության աճ եղավ». ինչի հետեւանք է սա համարում Բադասյանը

Մարտ 27,2020 17:15

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2019թ.-ի կատարման ընթացքի զեկուցման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց. «2019թ.-ին որոշ համայնքներում հանցավորության աճ եւ հանցագործությունների բացահայտման նվազում է գրանցվել, ինչո՞վ է սա պայմանավորված»: Ռուստամ Բադասյանը նախ նշեց, որ իր պատասխանը որպես վերջնական պետք չէ ընկալել, որովհետեւ հարցի պատասխանատուն ոստիկանությունն է:

«Կարծում եմ՝ դա կապված է եղել պատշաճ վիճակագրության վարմամբ, ոչ թե իրական կյանքով, որովհետեւ հանցագործության դեպքերը սկսել են պատշաճ գրանցվել: Պահպանվել են գրանցման ընթացակարգերը, ինչի արդյունքում էլ գուցե թվային տարբերություն է առաջացել: Բացի այդ, համաներման արդյունքում մեծ թվով ազատումներ եղան, եւ կրկնահանցագործության դեպքեր արձանագրվեցին, ինչը, հնարավոր է, որ ազդել է 2019թ.-ի վիճակագրության վրա»,-հավելեց նախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031